Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
Apr 28, 2025
1 min read
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Զրույցի ընթացքում քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման։
Լավրովը և Ռուբիոն ընդգծել են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության համար բանակցությունների նախապայմանների հարցում համաձայնության հասնելու կարևորությունը։
«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը՝ ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների շուրջ, որը վերջերս զգալիորեն ակտիվացել է»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։




















