top of page

Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից․ Ucom

Nov 20, 2022
1 min read

Ucom-ը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ բաժանորդներ,

Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։

Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։

Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։


Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։


Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն։


Շնորհակալություն»։

 
 
1/3081
bottom of page