top of page

Սամվել Շահրամանյանը չի կալանավորվի, նա քննչական կոմիտեում հարցաքննվում է․ փաստաբան

  • Jun 21, 2025
  • 1 min read

Մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կկալանավորվի, չի համապատասխանում իրականությանը:  Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

Նշենք, որ այս պահին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է:

Նա հարցաքննվում է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ:

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

 
 
1/2722
bottom of page