Կրասնոդարում 25 ուղևորով ավտոբուսն ընկել է գետը
Aug 3, 2025
1 min read

Կրասնոդարի երկրամասում 25 ուղևորով ավտոբուսն ընկել է կամրջից։ Դեպքը տեղի է ունեցել Դեֆանովկա գյուղում, հայտնում են թելեգրամյան ալիքները՝ հավելելով, որ զոհեր չկան։
Նշենք, որ այս շրջանում ուժեղ անձրևներ են, որի հետևանքով բարձրացել է գետի մակարդակը։




















