«Միֆ է, թե Եկեղեցին այնքան ուժ ունի, որ կարող է իշխանություն փոխել»․ Վահան Բաբայան
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փշրելով միֆերը ուզում են ստեղծել նոր միֆեր, այո, միֆ է եղել այն, որ Եկեղեցին այնքան ուժ ունի, որ կարող է իշխանություն փոխել, չկա և չի էլ եղել նման բան:
Հիմա բոլորը դա հասկացան, հիշո՞ւմ եք Օնիկ Գասպարյանից էլ մարդիկ մեծ հույսեր ունեին, այ հիմա նույն վիճակնա: Լրիվ նույնը:
Էդ զանգերի պահն էլ մի գերագնահատեք, ասենք զանգերը հնչեցին և ի՞նչ, ոչինչ, դա բան իհարկե չի փոխելու, մի օր դա էլ կլինի, կտեսնեք:
Բագրատի հետևից գնալուց առաջ պետք է սա արդեն հասկացած լինեիք:
Ձեր սպասումները քաղաքական են, իսկ եկեղեցին չի կարող դա ապահովել»։