Ռյազանի ադրբեջանցիները կես տոննա օգնություն է նվիրաբերել ՌԴ-ի Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին
- Elen Hovsepyan

- Jun 23, 2024
- 1 min read

Զապորոժիեի շրջանում Դնեպրի զորքերի խմբավորման գնդերից մեկի զինծառայողները 500 կիլոգրամ օգնություն են ստացել Ռյազանի և նրա շրջանի ադրբեջանական համայնքից։ «ՌԻԱ նովոստին»-ն գրում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է «Մակար» ծածկանունով գնդի շտաբի սպան։
«Մոտ 500 կգ տարբեր անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ լվացարաններ, ինչպես նաև անձրևների ժամանակ բլինդաժներից ջուր դուրս մղելու համար ջրահեռացման պոմպեր և էլաստիկ խողովակներ... Այս մարդիկ օգնում են մեզ հասնել ընդհանուր հաղթանակի, ընդհանուր նպատակի Մեր բազմազգ երկիրը շատ է տարբերվում նրանով, որ մարդկանց բարեկամությունը վեր է ամեն ինչից»,-ասել է սպան:




















