top of page

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 minutes ago
  • 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, այսօր 2 մարդ է սպանվել, կա 1 վիրավոր:

Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է, մյուսը՝ նրա ազգականը: Նրանց տվյալները մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակվել: Տեղի ունեցածի պատճառը, նախնական տեղեկություններով, կենցաղային է:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով»,- հայտնում է լրատվամիջոցը:

 
 
1/2617
bottom of page