ՌԴ ԱԴԾ-ն կանխել է մի շարք աhաբեկչական հարձակումներ
- 24timeam
- Dec 26, 2024
- 1 min read

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հրահանգված մի շարք ահաբեկչական հարձակումներ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Անվտանգության ուժերը լայնածավալ գործողություն են իրականացրել ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մի շարք ահաբեկչություններ կազմակերպողների դեմ։
Առաջին հանցագործը ցանկացել է պայթեցնել Մոսկվայի մարզի ղեկավարներից մեկին՝ փաուրբանկի անվան տակ մեքենայում ռումբ դնելով։ Ենթադրյալ ահաբեկիչն Ուկրաինայից Մոսկվա է եկել Մոլդովայով և Վրաստանով տարանցիկ ճանապարհով՝ ձևանալով, թե ինքը այնտեղից արտաքսված քաղաքացի է։ Պայթուցիկ նյութերի պահոցները գտնվել են Մոսկվայի մարզում, իսկ սարքերը նախատեսվել է գործարկել հեռավար կերպով։
Եվս երկու ռուսներ ցանկացել են ինքնաշեն պայթուցիկ տեղադրել զինվորական թղթապանակում: Նրանց խնդիրն է եղեկ դիվերսիոն սարք հասցնել իրենց թիրախին։ Չորրորդը մոսկվացի է եղել։ Նրա պարտականությունը եղել է լրտեսությունը պաշտպանության նախարարության զինվորականների և նրանց ընտանիքների նկատմամբ: Նա տեսանյութեր ու լուսանկարներ է ուղարկել կուրատորներին՝ օգնելու ահաբեկչությունների նախապատրաստմանը: Ռումբի բաղադրիչները Ռուսաստան են մատակարարվել ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ կենցաղային տեխնիկայի, գործիքների և ավտոպահեստամասերի անվան ներքո։ Բոլոր 4 կասկածյալները բերման են ենթարկվել։