top of page

Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 18, 2024
  • 1 min read

Մորուքավոր հեղափոխությանը եկել է փոխարինելու անմորուքը։

Հեղափոխական քավորը երեկվանից հրաժարակններ է, որ ստանում է իր սանիկներից; Ըստ շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը կամ հրաժարականի դիմում են ներկայացրել, կամ՝ կներկայացնեն։

Ներկայացու՞մ է, ասենք՝ թրաշվելու պես, երբ անտաղանդ աչքով է անում Նիկոլ Փաշինյանը,  իբր՝ ալե հոպ՝ սկսում ենք նորից։Ներկայացում է, թե չէ՝ ... կարևոր չէ։

Հանրությունը, որ տեղ-տեղ հասարակություն է. Նախ սպասում է, պահանջում է, կասեի՝ երազում է այն միակ ու վերջնական հրաժարականին, որ պիտի տար մորուքավորը՝ ամենաքիչը պատերազմում պարտվելու համար, նորմալը՝ երկիրը կործանեու համար ու պիտի տա անմորուքը՝ այդ ամենը մարսելու համար։

Անահիտ Ոսկանյան

bottom of page