top of page

Քահանան բերման է ենթարկվել բռնաբարության փորձի կասկածանքով. ՌԴ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 25, 2024
  • 1 min read
ree

Եկատերինբուրգի քահանա Դանիիլ Սիդորովը ձերբակալվել է բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով, հայտնում են E1.ru-ն և KP-Ekaterinburg-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Եկատերինբուրգի թեմի մամուլի ծառայությունը РБК-ին պարզաբանել է, որ Սիդորովին արգելել են քահանայություն անել և հեռացվել թեմի աշխատակազմից։

Նոյեմբերի սկզբին Եկատերինբուրգում 19-ամյա ուսանողը մուտքի դռան մոտ հանդիպել է ձեռնաշարժությամբ զբաղվող տղամարդու։ Անհայտ անձը թաքցրել է դեմքը դիմակի տակ, թույլ չի տվել աղջկան անցնել, ապա ճանապարհ ընկել նրա հետևից։ Ինչ-որ պահի նա հարձակվել է ուսանողի վրա, սկսել հարվածել նրա գլխին, սեռական գործողություններ կատարել։ Տուժողը բղավել է, մայրը լսել է ու իջել փողոց։ Այնուհետ հարձակվողը դիմել է փախուստի։ 

Հարձակման կասկածանքով բերման է ենթարկվել Եկատերինբուրգի և Վերխոտուրիայի եիտրոպոլիտի քարտուղարի օգնական 26-ամյա քահանան։ Ձերբակալման պահին նա օդանավակայանում է եղել։ Տղամարդն ունի կին և երեխա։ Այժմ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում։

1/2451
bottom of page