top of page

Իսպանիայի հավաքականը կարող է դառնալ երկրորդ թիմը, որը 100 տոկոսանոց արդյունքով հաղթում է Եվրոպայի առաջնությունը

Եթե Իսպանիայի հավաքականը հաղթի Անգլիային Եվրո-2024-ի եզրափակչում, ապա կդառնա պատմության երկրորդ հավաքականը, որը 100 տոկոսանոց արդյունքով կդառնա Եվրոպայի չեմպիոն։

Ներկա պահին միակ թիմը, որը 100 տոկոսանոց արդյունքով հաղթել է Եվրո-ն, Ֆրանսիայի հավաքականն է։ «Եռագույններին» հաջողվեց հասնել այս նվաճմանը 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում Եվրո-1984-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսպանիային։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչը կկայանա  վաղը հուլիսի 14-ին՝ 23։00-ին։

bottom of page