top of page

Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժած

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 11, 2024
  • 1 min read
ree

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ուսի հատվածում ստացել է վնասվածք և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

bottom of page