Ինչպես լուսանկարվել Ջեյ Լոյի հետ Երևանում. «ում ձեռքնա գնացել» 1500$ վճարի 1 ֆոտոյի համար
- Elen Hovsepyan

- Aug 2
- 1 min read

Բլոգեր Կամո Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչպես լուսանկարվել Ջեյ Լոյի հետ Երևանում: Ուրեմն ամբողջ աշխարհում, համերգների ընթացքում կա նման փաթեթ՝ MEET AND GREET. Meet and Greet-ը սովորաբար զուգորդված է VIP տոմսերի հետ։ Սա հնարավորություն է տալիս անձամբ հանդիպել կատարողի հետ (այս դեպքում՝ J.Lo), լուսանկար անել, ստանալ ինքնագիր և/կամ պաստառ կամ նվեր, VIP մուտք, առաջին հերթում նստելու, հատուկ ուղեցույցի և այլն՝ կախված փաթեթից։ Հավանաբար տեսել եք Բորոդինային՝ նա հենց այսպես է լուսանկարվել Ջեյ Լոյի հետ,կարծեմ Վարշավայի համերգին:
Jennifer Lopez-ի Meet & Greet-ի արժեքները 2025-ի Up All Night Live համերգաշարքում 1 500$ ից է սկսվում, հենց այդքան է նաև երևանյան համերգի Meet & Greet-ը, որը չի ներառում տոմս: Համերգից հետո դու հայտնվում ես ետնաբեմում, որտեղ սահմանափակ քանակությամբ անձինք հերթով լուսանկարվում են 1-5 րոպե մաքսիմում ժամանակում և 2-3 ժամ անց ստանում լուսանկարը: Քո սմարթֆոնն արգելված է օգտագործել:
Մտածեցի կոնտենտի համար ամրագրեմ Meet & Greet, բայց հաշվեցի այսպես. համերգն ավարտվում է 22.40, մինչ նա պատրաստվի, մի հատ սուրճ խմի, մինչ բոլորը հավաքվեն ետնաբեմում կլինի 23.30: Եթե 20 անձ 5 րոպեով հանդիպի դա եղավ 01.00 արդեն: Մինչև 3 ժամ անց ուղարկեն նկարը դա եղավ 04.00: Պետքա սպասես առավոտյան 10.00-ին տեղադրես, բայց դե արդեն համերգից հետո էնքան կոնտենտա լինելու, որ հաջորդ առավոտյան արդեն նոլորը հոգնած կլինեն նույն թեմայից)))) Կարճ ասած քձիպույուն արեցի և այդ 1500$-ի բուք արեցի Հունաստանի տոմսեր իմ և իմ երկու աշպատակիցների համար, երևի այդպես ավելի ճիշտ է: Վայց դե կհետևենք, տեսնենք, ում «ում ձեռքնա գնացել» 1500$ վճարի 1 ֆոտոյի համար: Եթե ուզում եք, իրենց էջում կա, դեռ կարող եք ամրագրել, բայց ինձ թվումա 90%-ը մտածելուա AI ա:




















