top of page

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 22, 2024
  • 1 min read
ree

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։

Այս մասին մարզահամերգային համալիրում մեկնարկած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը

«Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ , աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։

Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմնն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,-հայտարարել է նա։

«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։

Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների, դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։

Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,-հայտարարել է նա։

1/2456
bottom of page