top of page

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտ է տեղափոխվել այն կլինիկայից, որտեղ գտնվում էր 2022 թվականի մայիսից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 12, 2025
  • 1 min read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտ է տեղափոխվել այն կլինիկայից, որտեղ գտնվում էր 2022 թվականի մայիսից, այս մասին հայտնում են Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից


Վրաստանի նախկին նախագահը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման, նա մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Ըստ դատավճռի՝ Սաակաշվիլին ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։

bottom of page