Search
«Քիչ է մնում՝ հավակնեք Արամ Զավենի կուսակցության խոսնակի պաշտոնին»․ Ագնեսա Խամոյան
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read
«Այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձեն անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ «Կանգ առնելու կոչ եմ ձեզ անում։ Այն, ինչ տեղի ունեցավ օրերս Նոր Նորքի թաղապետարանում, այստեղ նստած իշխանական պատգամավորներից որևէ մեկը այդ համարձակությունը, այդ քաղաքական համարձակությունը չունեցավ այդ բեռն իր ուսերին դնելու ու պաշտպանելու թաղապետին, բայց դուք՝ լինելով Քննչական կոմիտեի ղեկավար, այդ բեռը, այդ պատասխանատվությունը վերցրեցիք ձեր ուսերին․․․քիչ ա մնում հավակնեք Արամ Զավենի «Հանրապետություն» կուսակցության խոսնակի պաշտոնին»,- ասաց նա։