top of page

Ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Դավիթ Ֆիդանյանին դասում է Հայաստանում օրեցօր աճող քшղբանտարկյալների թվին․ ՀՀԿ ԳՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 2 min read
ree

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«- Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սկզբունքներով, որոնք երաշխավորում են խոսքի, հավաքների և կարծիքի, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումների արտահայտման ազատությունը,

- Վերահաստատելով հայ ժողովրդի անօտարելի իրավունքը՝ ունենալու իշխանություն, որը հարգում է իրավական պետության սկզբունքները և պաշտպանում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ստանձնած միջազգային պարտավորությունները,

- Մտահոգվելով ներկայիս ռեժիմի կողմից ժողովրդավարական ինստիտուտները քանդելու և ընդդիմությանը բոլոր հնարավոր ձևերով ճնշելու գործողությունների ապօրինի և համակարգային բնույթով,

- Արձանագրելով, որ քաղաքական կյանքում արմատավորվում է «ռեժիմին թույլատրված է ամեն ինչ», իսկ «ընդդիմությանը՝ ոչինչ» արատավոր սկզբունքը, որն իր դրսևորումն է ստանում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից ամենաանպարկեշտ և հանրային բարոյականության նորմերը խախտող դրվագներում.

Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝

1. Աներկբա հայտարարում է, որ լրագրողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ, իսկ ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը նրանց դասում է Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվին։

2. Անվերապահ դատապարտում է «Antifake.am» լրատվական կայքի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունները՝ որպես ակտ, որն ուղղված է ընդդիմադիր հարթակների ոչնչացմանը, և բացահայտ բռնության դրսևորում ազատ մամուլի նկատմամբ:

3. Հաստատում է, որ այդ իրադարձությունները սոսկ դիպվածային դրսևորումներ չեն, այլ ուղղակի արտահայտումն են երկրում երկարատև ավտորիտար միտումների, ինչը հաստատում է ռեժիմի մտադրությունը՝ կառավարել վախի և ճնշման միջոցով:

4. Պահանջում է բոլոր քաղբանտարկյալների, ներառյալ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Դավիթ Ֆիդանյանի և քաղաքական մոտիվներով կալանավորված բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը:

5. Հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին, վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:

Մենք կոչ ենք անում նրանց.

· Պաշտոնապես ճանաչել նշված անձանց որպես քաղբանտարկյալներ:

· Բացահայտորեն դատապարտել Հայաստանի իշխանություններին՝ հիմնարար ազատությունների համակարգային խախտումների համար:

· Կիրառել գործուն, ներառյալ՝ թիրախային պատժամիջոցներ, այն պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են այդ ճնշումներին:

Հանրապետականը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը ժողովրդավարության վերականգնման գործին և հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ կատարված հանցագործությունների համար այս ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրական պայքարին»,-ասված է հայտարարության մեջ։

1/2473
bottom of page