«Ադրբեջանի նախագահն ասել է՝ մեր զորքերն այնտեղ են, որտեղ պետք է լինեն․ հետ չենք գնալու»․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 24TV-ի եթերում անդրադարձել է սահմանազատման կանոնակարգի մասին օրենքին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ «Սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքների վերականգնում» հայտարարությանը։ «Քանի այս իշխանությունն է, որևէ հնարավորություն չկա՝ հասնելու նրան, որ Ադրբեջանը դուրս գա ՀՀ օկուպացված տարածքից։ Ադրբեջանի նախագահն ասել է՝ մեր զորքերը այնտեղ են, որտեղ պետք է լինեն, մենք որևէ տարածքից որևէ միլիմետր հետ չենք գնալու։ Հիմա թե ինչ երազախաբության մեջ են այս իշխանության ներկայացուցիչները, ներառյալ ԳՇ պետը, չգիտեմ»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով․ «Մտածել՝ սահմանազատում կլինի, որից հետո Ադրբեջանը դուրս կգա ՀՀ սուվերեն տարածքից, բլեֆ է, որը Փաշինյանն ուտացնում է իր էլեկտորատին»։