top of page

Յուրաքանչյուր մարդ դատարանում պատասխան կտա․ Բագրատ սրբազան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 3, 2024
  • 1 min read

«ԱԱԾ-ն և Դատախազությունը  հայտարարել են, որ ես գործակալ չեմ, նաև միլիոնավոր դոլարներ չեմ ստացել»,- այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ընթացքում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով․ «Բա սրա պատասխանն ո՞վ ա տալու»։

Նա նշեց, որ ամիսներ շարունակ պիտակավորել են, որի համար պետք է պատասխան տան։

«Է՛լ գործակալ, է՛լ միլիոններով փող ստացած և դա լրագրող կոչված է ասել, Խորհրդարանում տեղավորված մարդիկ են ասել։ Մեր երկրում պետք է յուրաքանչյուր խոսքը պատասխան ստանա։ Ասել եմ՝ տեսագրությունները, արձանագրությունները հանեն, որ յուրաքանչյուր մարդ, ով նման բան է ասել,  դատարանում պատասխան տա։ Գործակալ լինելով հայելի թող պահեն դիմացները, ոչ թե ուրիշներին հետապնդեն։ Վերջ ի վերջո այս զրպարտությունների, ստերի համար մարդիկ պետք է պատասխան տան,թե ՝ ոչ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։ 

1/2119
bottom of page