«Պարո՛ն վարչապետ, արդեն երրորդ օրն է ջուր չունեմ». Թաթուլ Հակոբյան
Aug 5, 2025
1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
Պարոն վարչապետ, ես արդեն երրորդ օրն է ջուր չունեմ, և իմ ամբողջ գործունեությունը կաթվածահար վիճակում է:
Խնդրում եմ գործի դնեք Ձեր կապերը, Ձեր ունեցած ազդեցությունը մարզպետի, համայնքապետի, ջրի մարդկանց վրա, որպեսզի կարգավորեն մեր ջրի խնդիրը:
Իմ այս խնդրանքը, խնդրում եմ, չընկալեք որպես ապագա ընտրություններում Ձեզ ու Ձեր կուսակցությանը քվեի խոստում:
Հակառակը, եթե անգամ ծարավից կոտորեք մեզ, ես չեմ քվեարկելու Ձեր, Ձեր թիմի և տեղական գործող իշխանության օգտին:
Ես իմ մեկ ձայնով մերժելու եմ Ձեզ ու մեր համայնքին ապագա ընտրություններում:
Եթե լավ լուր լինի, անպայման կգրեմ Ձեզ»:




















