Search
«Պուշկինի անվան դպրոցում քաոս է, տնօրենին ազատել են աշխատանքից»․ Սյուզի Բադոյան
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Պուշկինի անվան դպրոցում քաոս է, տնօրենին են ազատել աշխատանքից․ «Ողջ ուսուցչական կազմը միասնաբար ազատման դիմում է գրել` ի նշան բողոքի։ Պարալիզացված է դպրոցի բնականոն աշխատանքը։ Երեխաներին ծնողները տուն են տանում»,- ասում է Բադոյանը։
Ուսուցիչներից հայտնեցին, որ տնօրենին չեն վերահսատատել պաշտոնում, իրենք որոշմանը դեմ են, պատրաստվում են ազատման դիմումներ գրել։ «Քննական և ավարտական շրջանում չի կարելի այսպես վարվել դպրոցի հետ»,- ասում է ուսուցիչներից մեկը։