««Ագարակ»-ում ամբողջական սահմանային ծառայությունը կիրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը». Արմեն Աբազյան
- Elen Hovsepyan
- Oct 28, 2024
- 1 min read

Այսօր ԱԺ-ի բակում լրագրողների գետ զրույցում ԱԱԾ տնօրենն անդրադարձավ հայ-իրական և հայ-թուրքական սահմանների պահպանությանը՝ նշելով, որ նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, իսկ հայ-իրանական ընդհանուր սահմանին ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ։ Հարցին՝ ռուս սահմանապահները դո՞ւրս գալու են, նա ասաց. «Դեռևս նման որոշում չկա»։
Հարցին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Փուլային տարբերակով կարող ենք, բայց ներկայում նման որոշում չկա»: