Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 29-ը
- Elen Hovsepyan

- 20 hours ago
- 1 min read

Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր շրջանի Նովգամ ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ինը մարդու, ևս 29-ը վիրավորվել են, հաղորդում է NDTV-ն։
«Մահացածների մեծ մասը ոստիկաններ և դատաբժշկական խմբի անդամներ էին, որոնք ուսումնասիրում էին պայթուցիկ նյութերը։ Պայթյունի հետևանքով զոհվել են նաև Սրինագարի վարչակազմի երկու պաշտոնյաներ», - հայտնել է հեռուստաալիքը։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ մասնագետները զբաղվում էին Հարյանայի Ֆարիդաբադից վերջերս բերված բռնագրավված պայթուցիկ նյութով։




















