top of page

Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 17, 2024
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները տետ-ա-տետ ձևաչափով շատ մանրամասն քննարկել են Ուկրաինայի թեման։

«Գիտեք, շատ մանրամասն: Այն արդեն տետ-ա-տետ ձևաչափով էր: Ոչ թե նեղ կազմ, այլ ղեկավարն ու մեր նախագահը խոսել են դեմ առ դեմ»,- ասել է Ուշակովը «Россия» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին:Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել երեկ Պեկինի Չժոննհայ կառավարական նստավայրում փակ դռների հետևում։ Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով միասին անցկացրել են մոտ 12 ժամ։

1/2213
bottom of page