top of page

Երևանում գործող հացի փռում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է ժամանել հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռում, հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։



1-ին բիս կանչով դեպքի վայր են ժամանել Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 7 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։



Տեղում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հրդեհ է, այլ ծխնելույզից դուրս եկող ծուխ, որը քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծել, թե փուռը վառվում է, ինչի պատճառով էլ ահազանգել են 911։

 
 
bottom of page