top of page

«Հայաստանի քաղաքական դաշտում ամենաաչքի ընկնող հատկանիշը մանկամտությունն է»․ Հայկ Խանումյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի քաղաքական դաշտում ամենաաչքի ընկնող հատկանիշը մանկամտությունն է։ Սա հատուկ է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերին։ Հայաստանի ներկայիս ճնշված, հոշոտված վիճակը քաղաքական դաշտի հենց այս մանկամտության հետևանքն է։ Հիմա էլ հայտարարում են, թե Հայաստանի ուժեղ երաշխավորներ են պետք։ Սա ոչ թե ռազմավարություն է, այլ քաղաքական մանկամտություն։


1994 թվականին Ուկրաինան ուներ աշխարհի երրորդ միջուկային զինանոցը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ստորագրեցին Բուդապեշտի հուշագիրը և տվեցին «երաշխիքներ»՝ հարգելու Ուկրաինայի սահմանները, ինքնիշխանությունը և չկիրառելու ուժ։ Ուկրաինան հանձնեց միջուկային զենքը։ Ինչ եղավ երաշխիքների հետ՝ բոլորս էլ ականատես ենք եղել։


Հայաստանի խնդիրը երբեք չի եղել «ճիշտ երաշխավոր չունենալը»։ Հայաստանի խնդիրը եղել է սեփական պետական դիմադրողականության, ռազմական ինքնաբավության, քաղաքական սուբյեկտության պակասը։


Ով այսօր կրկնում է «հզոր երաշխավորներ են պետք» մանտրան, կամ չգիտի 1994-ի Ուկրաինայի պատմությունը, կամ գիտի ու միտումնավոր մոլորեցնում է հասարակությանը։


Պետությունները չեն փրկվում երաշխիքներով։ Պետությունները փրկվում են այն կետում, երբ իրենց փրկելը դառնում է թանկ ուրիշների համար։ Երբ ամեն օր աշխատում են ազգային հզորության տարրերի ուժեղացմամբ։ Մնացածը՝ մանկապարտեզ է, ոչ թե անվտանգային քաղաքականություն»։

 
 
bottom of page