top of page

Ադրբեջանը Տավուշում սադրանքների է պատրաստվում. կրակը կբացվի ցանկացած թիրախի ուղղությամբ

Nov 20, 2022
1 min read


Ադրբեջանական զինված ուժերն իր ամենաբարձր կարգի դիպուկահարներին տեղակայել է մոտակա 15 դիրքերում՝ սադրանքներ անելու համար։ Այս մասին տեղեկացնում է բլոգեր Միկա Բադալյանը։


«Կրակը կբացվի ցանկացած թիրախի ուղղությամբ՝ լինեն նրանք սպաներ, շարքային զինվորներ, թե քաղաքացիական անձինք։


Չնայած այս գործողության գաղտնիությանը՝ հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկատվություն ստանալ սպասվող սադրանքների մասին և այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին։


Ինչպես կանխատեսել էինք, իրավիճակը շփման գծում գնալով սրվում է։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում լուրջ սադրանք իրականացրեց։


Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում ԱԹՍ-ի և հրետանու կիրառմանը, հակառակորդի ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։ Ըստ ամենայնի դա հերթական անհաջող սադրանքն էր, որը ստիպեց Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունը և կիրառել բացառապես դիպուկահարներ»,- տելեգրամի իր էջում գրել է Միկա Բադալյանը

 
 
1/3081
bottom of page