top of page

Բելառուսն օկուպացված Արցախում կկառուցի փոքր քաղաք՝ բելառուսական կոլորիտով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 17, 2024
  • 1 min read

Բելառուստը մտադիր է օկուպացված Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել: Ինչպես հայտնում է ԲելՏԱ-ն, այս մասին օկուպացված Շուշի քաղաքում լրագրողներին ասել է Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։Նա ընդգծել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը մի քանի տարի շարունակ համագործակցում են շինարարության ոլորտում:«Հիմա մենք պայմանավորվել ենք մի նոր լուրջ քայլի շուրջ, մենք նախատեսել ենք կոնկրետ բնակավայր՝ գյուղատնտեսության նախարարության մեր գործընկերների հետ միասին, քանի որ այստեղ շատ կարևոր է մարդկանց ապահովել ոչ միայն հարմար բնակարաններով, այլև նրանց աշխատանքի համար արժանապատիվ տեղերով»,- ասել է Պարխամովիչը։

Փոքր քաղաքը կկառուցվի օկուպացված Ակնայի շրջանում և նախատեսված կլինի 420 ընտանիքի համար։ Ճարտարապետության հարցում կզգացվի բելառուսական կոլորիտը:Նշենք, որ բելառուսական պատվիրակությունը, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, երեկ ժամանել է Բաքու: Այսօր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ, մեկնել է Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Վարանդա և Շուշի:

bottom of page