top of page

Արին Բերդ փողոցում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մեկուսացնել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հունվարի 28-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին։ Երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվում են խոհանոցային կահույք և տեխնիկա։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ 


bottom of page