top of page

«էսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է»․ Նիկոլ Փաշինյան

«Ոչ նյութական արժեքների նյութականացաման գործընթաց ենք մեկնարկում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը անդրառալով ոչ նյութական ժառանգության հավաքագարման և պահպանման կարևորությանը։ «Ոչ նյութական արժեքները անէանում են, եթե դրանք փաստագրված չեն»,-ասաց Փաշինյանը։ Խոսելով կոնկրետ ազգային երգերի մասին՝ նա նշեց, որ եթե հիմա այդ փաստագրման աշխատանքները չկատարվեն, ապա ինչ որ մի ժամանակ դրանք կկորսվեն․ «Հետո կասենք բա Կոմիտասն ուր էր, գար հավաքեր, մի տեղ արձանագրեր։ Հետևաբար էսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է և ՀՀ-ն այս գործառույթը պետք է լիարժեք իրականացնի»,-ասաց նա։Նշենք, որ առաջարկվում է ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 51 տարրից, համալրել ևս 17 ոչ նյութական արժեքներով, ինչպիսիք են, օրինակ, Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյուրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը, Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և դրա կիրառումը, Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառումը, Ճամբարակում մեղվապահության ավանդույթը և այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այդ բնակավայրերի զբոսաշրջության գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան։Կառավարության համապատասխան որոշման նախագծի վերաբերյալ

1/1871
bottom of page