«Իսկ ինչի՞ պտի Հովիկ Աղազարյանն ըստեղ նստած չլիներ». Նիկոլ Փաշինյան

«Դուք չեք նեղսրտում, որ Գառնիկ Դանիելյանի հարցը Կիրանցի մասին չէ: Դուք նեղսրտում եք, որ նրա հարցը կոռուպցիայի մասին է: Որովհետև համարում եք, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձեր ամենաուժեղ կողմն է: Գուցե` մինչև անցած շաբաթ: Անցած շաբաթ ձեր կողմից նշանակված ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ ձեր թիմի պատգամավորն իր որդու համար առնվազն 2 անգամ միջնորդություններ է ուղարկել: Եվ սրա մասին իշխանական որևէ պատգամավոր հարց չհնչեցրեց: Իսկ դուք ասում եք` կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, որ այդ պայքարի դեմ ինստիտուտներ են պետք: Բա մի ինստիտուտ էլ այնտեղ նստած էր: Այս մի շաբաթում հեռախոսը վերցրե՞լ եք, զանգե՞լ եք տիկին Վարդապետյանին, հարցրե՞լ եք` բա էդ գործից ի՞նչ կա»,- Ազգային ժողովում հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ձեր հարցի մեջ կա պատասխան: Որովհետև եթե էդ կոռուպցիան լիներ, դուք դրա մասին չէիք էլ իմանա,- իր պատասխանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- պետք չի, որ ես հեռախոս վերցնեմ, կամ չվերցնեմ: Պրոցեսները պետք է տեղի ունենան` անկախ նրանից` հեռախոս վերցնող կա, թե չկա»:
«Բա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն ի՞նչ գործ ունի այստեղ նստած»,- հակադարձեց Խամոյանը:
«Իսկ ինչո՞ւ պտի Հովիկ Աղազարյանն ստեղ նստած չլիներ: Ինչո՞ւ, ի՞նչ է տեղի ունեցել: Դատավճիռ է կայացել, թե ի՞նչ է եղել»,- ասաց Փաշինյանը: