Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին
- Elen Hovsepyan

- Sep 24
- 1 min read

Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ավագյանը անգիտակից վիճակում հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե։ Ավելի ուշ բժիշկները արձանագրել են նրա մահը։
Բորիս Ավագյանը, ով «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվո»-ի Սանկտ Պետերբուրգի գրասենյակների նախկին պաշտոնյա է, մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ։ Նա դատարանից փախել էչ «ծխելու գնալու» պատրվակով։
Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվո»-ի տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել մաքսային վճարումներից խուսափելու մեղադրանքով։ ՌԲԿ-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների Միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան։ Նա փախել է դատարանի շենքից։
Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆոն» գրել էր, որ իրենց հետ կապ է հաստատել Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։
«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,-ասել էր նա։
Հարցին, թե Հայաստանում իր նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված՝ մտավախություն չունի՞, որ այստեղ իրեն ձերբակալություն է սպասվում՝ Ավագյանն ասել է, որ իր նպատակը հենց դա է։ «Թող ձերբակալեն ու քննություն իրականացնեն, հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ»,-հայտնել է Ավագյանը։
Հիշեցնենք, որ Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։




















