Ու՞մ հետ ա առանձին բանակցում Փաշինյանը, եթե սահմանազատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա. Գեղամ Մանուկյան
- Elen Hovsepyan

- Apr 9, 2024
- 1 min read

Ելույթի բովանդակությունը երեք, ընթերցանությունը՝ երկու: Այսպես սկսեց ԱԺ-ում իր ելույթը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով իրենից առաջ ելույթ ունեցած ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի ելույթին:
«Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման գործընթացն իրականացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով: Արդեն 7 հանդիպում են ունեփցել, դեռ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներն են ավելի շատ: Մհեր Գրիգորյանն ասաց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ համաձայնություն Ադրբեջանի հետ չկա: Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող 4 տեղանունների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա: ԱԳՆ-ն առանձին է բանակցում Ադրբեջանի հետ: Ադրբեջանը մինչեւ հիմա չի հմաձայնում, թե որ քարտեզի շուրջ է լինելու սահմանազատում, սահմանագծումը:
Մեկ էլ էստեղ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մի քարտեզ ձեռքը, ու սպառնում է հայ ժողովրդին, լեգիտիմացնում է Ադրբեջանի պահանջները, տարածքային հավակնությունները: Որտեղի՞ց առաջ եկավ այս հարցը, ում հետ է առանձին բանակցում Նիկոլ Փաշինյանը, եթե իր սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա: Թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է»,-ասաց նա:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ մեր սահմանապահ զորքերը, որոնք իբր պետք է փոխարինեն բանակային ստորաբաժանումներին, թեթեւ զենքերով են զինված, իսկ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ծանր տեխնիկայով ու ավիացիայով են զինված ու հիմա էլ կանգնած են Տավուշի հետ սահմանին:




















