top of page

«Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են

ԱԳ նախկին նախարարները, արևելագետներն ու դիվանագետները ևս միացել են Բագրատ Սրբազանի երթին։ Այստեղ է նաև Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը։

«Ժամանակն է փոփոխությունների»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

 ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց, որ այսօր պետք է լինել Հանրապետության հրապարակում՝ հաղթանակի, արժանապատվության, ինքնության համար։

«Հաշտության օրակարգը, որն առաջարկել է Սրբազան հայրը, միանշանակ իրագործելի է, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց նա։

1/1970
bottom of page