top of page

Մոսկվայի Շերեմետևո չվերթները զանգվածաբար հետաձգվում են․ ո՞րն է պատճառը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 6, 2024
  • 1 min read

Անցած փոթորկի պատճառով դեպի Մոսկվայի Շերեմետևո չվերթները զանգվածաբար հետաձգվում են։

Սպասասրահներում երկար հերթեր են գոյացել, ոմանք գիշերել են օդանավակայանում FlightStats ծառայության տվյալներով՝ հետաձգվել է ավելի քան հարյուր չվերթի մեկնումը և ավելի քան 150-ի ժամանումը։

Ականատեսները պատմել են, որ հուլիսի 5-ի երեկոյան նրանք պետք է թռչեին Շերեմետևոյից, սակայն ստիպված են եղել ամբողջ գիշեր անցկացնել օդանավակայանում։ Առավոտյան ուղևորներից ոմանք դեռ կարողացել են թռչել։

Մոսկվայի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը հաստատել է եղանակային վատ պայմանների պատճառով թռիչքների զանգվածային ուշացումների փաստը։

1/2617
bottom of page