Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում
Չնայած պայմանավորվածությանը, Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշ, այս մասին հայտնում է 24news.am-ը:
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու:
Մհեր Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ պետք է փոխվարչապետը մեկնի Տավուշ, եղել է պայմանավորվածություն, որ պետք է տեղի ունենա հանդիպում գյուղապետերի հետ եւ ըստ այդ պայմանավորվածության հանդիպումը տեղի կունենա:
Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնել էր, որ երկուշաբթի հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Մազպետն ասաց, որ երկուշաբթի օրը ժամը 6-ից գնալու ենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու, էդ հարցը քննարկելու: Երբ դա կվերջանա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրնք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,-ասել էր նա:
Comments