top of page

Սյունիքով անցնող էներգակիրները՝ Հայաստանի հարատևության ու անվտանգության երաշխիք․ Վոլոդյա Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 8
  • 1 min read
ree

Լրագրող Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․



Սյունիքով անցնող էներգակիրները՝ Հայաստանի հարատևության ու անվտանգության երաշխիք


Սյունիքով անցնելու են նաև էներգակիրներ, մալուխներ։ 90-ականներին, մենք, ցավալիորեն, դուրս մնացինք կոմունիկացիոն բոլոր ծրագրերից։ Այն կոմունիկացիաները, որոնք պետք է անցնեին Հայաստանով, շրջանցեցին մեր երկիրն ու անցան Վրաստանով։ Վրաստանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտից ամենաշատ շահած երկրներից մեկն է։ Վերջապես, կարծես, Հայաստանը ԱՄՆ-ում ստորագրվելիք փաստաթղթերի արդյունքում մաս կկազմի տարածաշրջանային նախագծերին։ Սա նշանակում է, որ Հայաստանը երկարաժամկետ հեռանկար ունեցող պետություն է։ Որ ինքը մի մարմնի մի մասնիկ է, ոչ թե տարածաշրջանում կույրաղիք, որ եթե ինչ-որ մեկը որոշի հեռացնել ոչ ոք չի էլ նկատի գոյության բացակայությունը։


Բացի այն, որ դա տնտեսական բենեֆիթներ կտա Հայաստանին, կոմունիկացիաները՝ առավել ևս էներգակիրները, անվտանգության երաշիք են տարածաշրջանի և հատկապես Հայաստանի համար։ Սյունիքը, այսպիսով, դառնում է Հայաստանի ամենաապահով մասերից մեկը։ Միջազգային ներկայությունը՝ ԱՄՆ գլխավորությամբ, այն երաշխիքն է, որ ամիսներ առաջ մենք անգամ երազել չէինք կարող։ Հայաստանը շրջանցող էներգակիրները եղել են մեր գլխավոր ձախողումներից, իսկ դրանց անցկացումը կլինի Հայաստանի հարատևության երաշխիքը։


Վստահաբար, Հայաստանը իր տնտեսական աճի տեմպերով առաջ է անցնելու տարածաշրջանի մյուս երկրներից։ Անգամ հիմա մենք չենք զիջում մեր տեմպերով, բաց սահմաններով առաջ ենք անցնելու։ Ահա սա է պատճառը, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանում, չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել, ապաշրջափակել Հայաստանի շուրջ սահմանները։ Դրա համար էր, որ Ադրբեջանը հավելյալ օգուտներ էր պահանջում՝ որ երկարաժամկետում կարողանա հավասարակշռել Հայաստանի ստացած օգուտների հետ։ Մնում է պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան։ Իսկ, քանի որ ԱՄՆ-ն ու Թրամփն են դրա երաշխավորը ու ակնհայտորեն նաեւ իրենք ունեն շահեր, ապա կարելի է վստահ լինել, որ այդ պայմանավորվախությունները կնյութականանան։

 
 
bottom of page