top of page

Երևանում առավոտյան մոտ մեկ ժամ փողոցներ էին փակվել. ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին

Nov 20, 2022
1 min read


Երևանում այս պահին կաթվածահար են մի շարք փողոցներ․ տասնյակ քաղաքացիներ փակել են Հաղթանակի կամուրջը, Տիգրան Մեծի, Բաղրամյան և Արշակունյաց պողոտաները։ Նրանք բարձրախոսով իրազեկում են, որ այսօր` ժամը 17․00-ին, բողոքի ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: Ակցիա իրականացնողների շարքում է նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը հայտարարեց` պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, ինչպես նաև հրապարակել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նշենք, որ մոտ տասը րոպե տևած ակցիայի ընթացքում ոստիկանները մի քանի անգամ պահանջեցին ազատել փողոցը և վերականգնել երթևեկությունը, այնուհետև բերման ենթարկեցին պահանջը չկատարողներին:





1/3083
bottom of page