Բրիտանական կենդանաբանական այգին, որտեղ վագրն այսօր հոշոտել է տղամարդու, գիշատչին չի ենթարկի էվթանազիայի

Յորքշիրի կենդանաբանական այգին, որտեղ վագրը հոշոտել էր տղամարդուն իր վանդակում, հայտարարել է, որ միջադեպից հետո վագրին էվթանազիա չի անի։
«Գարդիան» թերթը, հղում անելով ոստիկանությանը, նախկինում հաղորդել էր, որ մի տղամարդ ցատկել է Յորքշիրի կենդանաբանական այգու վագրի վանդակ, որտեղ կենդանին հարձակվել է նրա վրա։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ժամանել են դեպքի վայր և հաստատել, որ տղամարդը մահացել է տեղում։
«Մենք բազմաթիվ զանգեր ենք ստացել մարդկանցից, որոնք հարցնում են Ալթայ վագրի մասին։ Մենք կարող ենք բոլորին վստահեցնել, որ նա ողջ է և չի էվթանազիայի ենթարկվելու այս միջադեպի կապակցությամբ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է այգին իր սոցիալական ցանցի X էջում։
Հայտարարության մեջ նշվում է, որ այգին կիրակի օրը փակ կլինի, և օգնություն է տրամադրվում միջադեպից տուժած աշխատակիցներին։ Այգու ներկայացուցիչները նաև ցավակցություն են հայտնել մահացած տղամարդու ընտանիքին և ընկերներին։




















