top of page

Հոնկոնգում COVID-19-ի պատճառով փակել են եկեղեցիներն ու վարսավիրանոցները

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հոնկոնգի իշխանությունները փակել են եկեղեցիներն ու վարսավիրանոցները եւ մինչեւ երկու մարդ սահմանափակել հավաքները կորոնավիրուսով ախտահարված մարդկանց թվաքանակի աճի պատճառով:


Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի խոսքով, որը փետրվարի 8-ին մեջբերում են արեւմտյան ԶԼՄ-ները, ՉԺՀ-ի այս շրջանում սոցիալական հեռավորության պահպանումը կշարունակվի մինչեւ փետրվարի 24-ը:


Worldometers վիճակագրական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր Հոնկոնգում ախտորոշվել Է ավելի քան 16 հազար վարակում, COVID-19-ով ախտահարված 213 քաղաքացի մահացել Է, ավելի քան 13,2 հազարը՝ ապաքինվել, հաղորդել Է «Интерфакс»-ը:

1/2451
bottom of page