Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
2 minutes ago
1 min read

«Եվ ես արդեն նշել եմ ԹՐԻՓՓ նախագիծը, որը, կարծում եմ, կարող է շրջադարձային նշանակություն ունենալ և դառնալ իրողությունները փոխող գործոն՝ բացելով կապակցվածության նոր հնարավորություններ։ Խոսքը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կապակցվածության մասին է։ Այն կարող է դառնալ միջազգային առևտրի համար կարևոր մատակարարման ուղի։
Եվ, իհարկե, այն կնպաստի մեր տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան ներդրումների ներգրավմանը։ Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Հարավային Կովկասում։
Եվ սա՝ բիզնեսի, բարեկեցության և հաջողության համար նոր հնարավորությունների ստեղծումը, խաղաղության ևս մեկ արդյունք է»,- նշեց վարչապետը։




















