ՀՀ-ում քանի կենսաթոշակառու կա, և որքան է կենսաթոշակի միջին չափը հուլիսի 1-ի դրությամբ
- Elen Hovsepyan

- Aug 11, 2025
- 1 min read

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կա 500 հազար 351 կենսաթոշակառու, որոնցից 302 հազար 341-ը կանայք են, 198 հազար 10-ը՝ տղամարդիկ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Ըստ ՎԿ-ի՝ կենսաթոշակի միջին չափը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 49 հազար 32.3 դրամ։ Կանանց դեպքում կենսաթոշակի միջին չափը կազմել է 48 հազար 676.2 դրամ, տղամարդկանց դեպքում՝ 49 հազար 576.0 դրամ։
Նոր նշանակված կենսաթոշակառուների թվաքանակը, ՎԿ-ի տեղեկացմամբ, հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 11 հազար 41, այդ թվում կանայք՝ 5 794, տղամարդիկ՝ 5 247։ Նրանց ստացած կենսաթոշակի միջին չափը կազմել է 43 հազար 391.7 դրամ, կանանց դեպքում՝ 43 հազար 684.1, տղամարդկանց՝ 43 հազար 068.9 դրամ։
ՎԿ-ն տվյալներ է ներկայացրել նաև աշխատող կենսաթոշակառուների մասով. նրանց թիվը 111 հազար 967 է։ Աշխատող կենսաթոշակառու կանանց թիվը 57 հազար 651 է, տղամարդկանց թիվն էլ՝ 54 հազար 316, կենսաթոշակի միջին չափը կազմել է 53 հազար 531.5 դրամ։
Հ. Մ.




















