«Դե կներեք, որ ձեր նման երջանիկ չենք»․ Էլինար Վարդանյան
Oct 1, 2025
1 min read

«Դե կներեք, որ ձեր նման երջանիկ չենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի՝ «Տպավորություն է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի ու դժբախտության խմբակ» արտահայտությանը։
«Էդ վիշտը ձեր իշխանությունն է բերել էս երկրի գլխին։ Կներեք, որ չենք հաշտվում Արցախի կորստի ու 5000 զոհերի հետ։ Դուք երջանիկ եղեք»,- ասաց Վարդանյանը՝ խոսելով նաև ՀՀ-ում առկա «իրական ժողովրդավարության» մասին։ «Որքան էլ ԵԽԽՎ ամբիոնից խոսեն հայկական ժողովրդավարության մասին, ՀՀ-ում ժողովրդավարությունը դա կալանքն է»,- ասաց Վարդանյանը։




















