top of page

2019-ԻՆ ԻՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՀԵՏԵՒԻՑ ՋՈՒՐ ԷԻՆ ԼՑՆՈՒՄ, ԱՅՍՕՐ՝ ԳՆԱԼԴ ԼԻՆԻ, ԳԱԼԴ ՉԼԻՆԻ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 25
  • 1 min read
ree

Փաշինյանի վարկանիշի մասին ոչ մի սոցհարցում պետք չէ։ Պետք է հիշել, թե 2018- 19- ին մարդիկ ինչպես էին նրան ընդունում ու հիմա՝ ինչպես։ Իր տված թատրոնները, «ջերմ շփումները» հիմք չընդունեք, դրանք զուտ շղարշ են։ Նայեք իրական փաստերը։ Ամեն ինչ պարզ է, եթե հիշենք, թե ինչպես էր ընդունվում Նիկոլ Փաշինյանը 2018–19-ին, և ինչպես է վերաբերմունքը փոխվել այսօր։ Մի փաստ 2019-ից բերեմ, մի փաստ էլ՝ այսօրվանից, որպեսզի կարողանաք հասկանալ, թե Փաշինյանը ո՜նց է հարգանքի իր բարձունքից գահավիժել։ Ասեմ, որ ես ծայրահեղական չեմ և բերում եմ ամենանուրբ ու ամենամեղմ փաստերը։ Երբ հայհոյում ես, մարդիկ չեն լսում։ Չարանում են՝ առաջինը քո հանդեպ։ 2019-ին Նիկոլ Փաշինյանը պատմում էր, թե ինչպես է գյուղացին իր մեքենայի հետևից ջուր լցրել։ Գրեմ այդ պատմությունը․ «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին:



Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:


Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած:


Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից…

Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:


Այսօր կարդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել։ Սեպտեմբերի 25-ին  Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Եթե նախկինում նրա մեքենայի հետևից ջուր էին ցողում, այսօր ո՜ր հարյուրերորդ գրառումն եմ կարդում՝ գնալդ լինի, գալդ չլինի»։ Ու գրում են տարբեր բարբառներով ու ժարգոնով՝ «Քինալդ ինի, կյալդ չինի, երևանցիների մի փոքրիկ խումբ էլ «մաղթում է»՝ «Էթալդ լինի, գալդ չլինի»։ Եզրահանգումը ընթեցողին եմ թողնում։





 
 
bottom of page