«Պարո՛ն վարչապետ, այդ մարդը որևէ տերմին չի հնարել, որ մուննաթ եք գալիս իր վրա»․ Դավիթ Խաժակյան
- Elen Hovsepyan

- Sep 30
- 1 min read

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԽԽՎ պատվիրակը վարչապետ Փաշինյանին ասում է, թե պարզ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը բխում է Ադրբեջանի շահերից, բայց հարցնում է, արդյո՞ք այն բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ այս մասով կասկածներ կան: Պատվիրակը մասնավորեցնում է հարցը, թե ի՞նչ տարբերություններ կան «միջանցքի» շուրջ ընկալումների մասով:
Հարցի բովանդակությանը չպատասխանելով՝ Փաշինյանը շրջանցում է եվրոպացի պատվիրակի մտահոգությունը և դատապարտում է օգտագործված տերմինը:
Պարո՛ն վարչապետ, այդ մարդը որևէ տերմին ինքն իրենից չի հնարել, որ մուննաթ եք գալիս իր վրա և դատապարտում: Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել և շարունակում է օգտագործել ձեր կոլեգա Իլհամ Հեյդարի Ալիևը: Դուք ո՞ւմ վրա եք մունաթ գալիս: Ասելու բա՞ն ունեք, ձեր զրուցակցին ասեք, դատապարտե՛ք: Թե չէ հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունի Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ասելով: Հենց էն նկատի ունի, ինչին դուք համաձայնել եք երկկողմ բանակցությունների արդյունքում»:




















