top of page

Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից

Jul 25
1 min read

Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիայի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին արդեն ուղարկվել է ծանուցում։

«Վենեսուելան կարծում է, որ Դատարանի գործողությունները ցույց են տալիս հստակ աշխարհագրական կողմնակալություն, որը դրսևորվում է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների վրա անհամաչափ կենտրոնացմամբ՝ ի վնաս Հարավի... Միջազգային արդարադատության համակարգը, արդար կիրառման փոխարեն, օգտագործվում է որպես գործիք՝ ժողովուրդների միջև անհավասարությունը խորացնելու և նրանց ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքը անտեսելու համար», - գրել է Պլասենսիան սոցիալական ցանցերում։

 
 
1/3084
bottom of page