Համացանցում «եռացող» ծովի տեսանյութ է հրապարակվել
Nov 20, 2022
1 min read

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում հետաքրքիր բնական երևույթ է պատկերված, որը գրանցվել է Սախալինի Կորսակով քաղաքում: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, հունվարի մեկին բարձրացած խիտ մառախուղը պատել է կառամատույցն ու նավահանգստային քաղաքի կռունկները, ինչի արդյունքում «եռացող» ծովի տպավորություն է ստեղծվել: ՌԴ բնակչին հաջողվել է անօդաչուից տեսագրել արտասովոր երևույթը: «Եռացող ծով, Կորսակով», - տեսանյութին կից գրել է թելեգրամյան ալիքի օգտատերերից մեկը: Նշվում է՝ նման երևույթ կարող է առաջանալ ափամերձ շրջանում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ՝ հարաբերականորեն տաք ծովի ֆոնին:




















