top of page

Երևան-Գորիս ճանապարհի սյունիքյան հատվածն անհասանելի է ադրբեջանական ականանետների համար. ՊՆ

Nov 20, 2022
1 min read

Երևան-Գորիս մայրուղու` Սյունիքի մարզի հատվածը չի դիտարկվում Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:


ՊՆ-ին հարցրել են, թե ՀՀ տարածքի (Խորհրդային Հայաստանի) քանի՞ քառակուսի կմ-ն է այս պահին գտնվում ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ (ներառյալ միջդիրքային տարածք/չեզոք գոտի), քանի՞սն են նրանք գրավել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում։Փորձել էինք ճշտել նաև, թե Երևան-Գորիս ճանապարհից նվազագույնը ի՞նչ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական ԶՈւ-ն (որ հատվածում), և արդյոք ճանապարհը հասանելի՞ է հրաձգային և ականանետային կրակի համար։


Առաջին հարցին ՊՆ-ն չի պատասխանել, երկրորդի դեպքում էլ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։


«ՀՀ վարչապետը նոյեմբերի 23-ի ասուլիսում արդեն իսկ հրապարակավ հայտարարել է, որ մայիսի 12-ի հայ–ադրբեջանական սահմանային միջադեպից հետո ՀՀ սահմանները փոփոխության չեն ենթարկվել»,-ասված է պատասխանում։


1/3083
bottom of page