top of page

Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով hետապնդումների հիմքեր են նախապատրաստում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման համար. Տիգրան Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 12
  • 1 min read
ree

Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները:

Սրանք ժամանակին հպարտանում էին, որ արցախյան հաղթանակների սերունդ էին ու դրա կրողները, օրերով քեֆեր անում Արցախում, Աղդամը հայրենիք հռչակում, պաթոսախեղդ կենացներ խմում մինչև այն պահը, երբ արտաքին ազդանշաններով քաղաքական կոնյուկտուրան փոխվեց և հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ»,- գրել է նա:

 
 
bottom of page