top of page

«Պետք է իմանանք՝ տիրադավներին ուղեկցողները որ պետական մարմնին կամ որ օլիգարխին են պատկանում»․ Էդմոն Մարուքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 minutes ago
  • 1 min read
ree


ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ…

Ակնհայտ է, որ դրանք անվտանգության աշխատակիցներ են։ Սակայն եթե նրանք մեր քաղաքացիների հարկերով պահվող պետական ծառայության ներկայացուցիչներ են, ապա պարտավոր են իրենց համազգեստի վրա ունենալ տարբերանշաններ, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե որ պետական մարմինն է ապահովում տիրադավների անվտանգությունը։ Նաև կարևոր է պարզել, թե որ օրենքի շրջանակներում է դա իրականացվում։

Իսկ եթե այդ անձինք պետական մարմնի ներկայացուցիչներ չեն, ուրեմն պետք է իմանանք, թե դա ինչ թիկնազոր է և կոնկրետ որ օլիգարխին է այն պատկանում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների պարզաբանումները նշված հարցի վերաբերյալ»։

 
 
1/2545
bottom of page